Նախագահ դառնալու դեպքում Թրամփն Ուկրաինային գումար չի հատկացնի. Հունգարիայի վարչապետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում Ուկրաինային գումար չի հատկացնի։ Այս մասին պատմել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիր ունի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Եթե Դոնալդ Թրամփը նորից նախագահ դառնա, նա չի ցանկանա ֆինանսավորել եվրոպացիների անվտանգությունը և չի աջակցի, որ ԱՄՆ-ն գումար հատկացնի Ուկրաինային պատերազմ վարելու համար», - ասել է Օրբանը M1 հեռուստաընկերությանը:
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Թրամփը «բավականին մանրակրկիտ ծրագիր ունի, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին»։ Սակայն Օրբանը մանրամասներ չի հայտնել։
Վիկտոր Օրբանը հանդիպել է Դոնալդ Թրամփին անցած շաբաթ՝ Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածքում: Բանակցությունների թեմաներն էին ռուս-ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները։
Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության փրայմերիզների միակ մասնակիցն է։ Սպասվում է, որ Ջո Բայդենը կրկին կդառնա նրա մրցակիցը Դեմոկրատական կուսակցությունից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին