Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Գործող իշխանություններն իրենք էլ չեն հասկանում, թե դեպի ուր են տանում Հայաստանի Հանրապետությունը․ Արշակ Կարապետյան

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն ընդամենը մեկ քաղաքական արդյունք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Նշենք՝ Եվրախորհրդարանը նախօրեին ընդունել է ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը։ Կողմ է քվեարկել 504 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 32-ը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևի նախագծում։

Բանաձևի մի քանի պարբերությամբ եվրապատգամավորները շոյել են հայ հասարակության և քաղաքական դաշտի ականջը՝ բուռն ոգևորություն հայտնելով հայկական «ժողովրդավարությունից»։

Իրականում այս բանաձևն ընդամենը խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթուղթ է, ինչպիսիք Եվրախորհրդարանում կարող են ընդունվել տասնյակներով։ Էականն արդեն Եվրամիության գործադիր իշխանությունների՝ Եվրահանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի, ջանքերն են։ Իսկ Եվրահանձնաժողովը բավականին ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ՝ նավթ, գազ գնելով և ահռելի միջոցներ ներդնելով այդ երկրի տնտեսության մեջ։

Արտաքին քաղաքական իմաստով այս բանաձևը չնչին էֆեկտ կարող է տալ Հայաստանին, փոխարենը՝ լրջագույն խնդիրներ հարուցել հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում. Ռուսաստանը գրեթե պատերազմական վիճակի մեջ է Եվրամիության հետ և իր թշնամիների հետ Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի ջերմ շփումը որպես անձնական վիրավորանք է ընկալում։

Բնականաբար Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը, ինչպես նաև՝ մերձիշխանական քաղաքական ուժերը, մեծ հրճվանք են ապրում Եվրախորհրդարանի բանաձևից։

Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, թե բանաձևը ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, նշել, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության լայն շերտեր վերաբերմունք կարտահայտեն եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք։

Ըստ էության, Փաշինյանն այս հայտարարությամբ փորձում է եվրախորհրդի բանաձևը դարձնել Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ 1 կռվան, այդ կերպ, առանց այն էլ հակառուսական որոշակի տրամադրություններով լցված հանրությանն ավելի շատ տրամադրել Ռուսաստանի, ինչպես նաև հնչող ողջախոհության այն ձայների դեմ, որոնք պնդում են, որ չի կարելի փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի Փաշինյանը փորձելու է այս բանաձևով փչացնել և նրանց հեղինակությունը վարկաբեկել հասարակության աչքում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Արշակ Կարապետյանը բազմիցս է նշել Հայաստանի գործող իշխանությունների այս քաղաքականության վտանգավորությունը, փաստել, որ դա կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ մեր երկրի համար։ Ի վերջո, գործող իշխանություններն իրենք էլ չեն հասկանում, թե դեպի ուր են տանում Հայաստանի Հանրապետությունը և այս ամենը կարող է ծանրագույն խնդիրներ առաջացնել, եթե նման կերպ գործող իշխանությունները շարունակեն։

Արշակ Կարապետյանը, որը հրաշալի գիտի թե՛ Ռուսաստանը, և թե՛ Հայաստանի ունեցած հնարավորությունները, ամեն կերպ փորձում է բացատրել այդ տարվող քաղաքականության անհեռանկարայնությունը։