Քաղաքական արմատական վերափոխումներն ու իշխանափոխությունը անխուսափելի են․ Դավիթ Անանյան
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին սրընթաց զարգացումները ցույց են տալիս, որ հասարակության մեջ այս պահին առկա է կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հստակություն չկա նրա հեռանալու մեթոդների և նոր օրակարգի (իրատեսական և կոնկրետ անելիքների ցանկի), ինչպես նաև վերջինս ձևավորելու ունակություն ունեցող լավագույն թեկնածուների շուրջ։
Քաղաքական արմատական վերափոխումներն ու իշխանափոխությունը, բնականաբար, անխուսափելի են, որոնց բարեհաջող իրականացումը պահանջում է բազմաթիվ գործոնների դիտարկում, որոնցից ամենակարևորները, թերևս հետևյալներն են.
1. Քաղաքական լիդերի անձի կարևորությունը. քաղաքական անկայունության, արտաքին անվտանգության խաթարման և հանրային ընդվզումների արդի ժամանակաշրջանում քաղաքական լիդերի անձը զգալի ազդեցություն է ունենալու նոր օրակարգի շուրջ համախմբվելու՝ հասարակության ունակության վրա: Քաղաքական լիդերը ոչ միայն պետք է ունենա հստակ տեսլական, այլ նաև կարողություն ոգեշնչելու ուրիշներին հետևել իրեն: Նոր օրակարգն առաջ մղելու համար անհրաժեշտ է, որ լիդերը լայն վստահություն վայելի ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրի տարբեր հարթակներում և ասպարեզներում: Այս վստահությունը առանցքային է փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ աջակցության և ռեսուրսների ապահովման համար: Արդյունավետ լիդերը պետք է բարեփոխումներ իրականացնելու և վերափոխման գործընթացը կառավարելու վճռականություն և իրավասություն ունենա, ներառյալ՝ դիմադրության և խոչընդոտների դեմ պայքարելու կարողությունը:
2․ Քաղաքական դերակատարների և հասարակության դերը․ քաղաքական վերափոխումների և իշխանափոխություն իրականացնելու հաջողությունը մեծապես կախված է լինելու քաղաքական դերակատարների (քաղաքական կուսակցություններ, անհատ գործիչներ)՝ երկխոսության և փոխզիջումներ փնտրելու և համախմբվելու պատրաստակամությունից: Սա ենթադրում է մի կողմ դնել զուտ կուսակցական շահերը՝ ազգային նպատակներին հասնելու համար: Կարևոր է, որ անցումային (ազգային համաձայնության) կառավարության ձևավորման և քաղաքական բարեփոխումների գործընթացը նախապես քննարկելիս քաղաքական դերակատարները՝ ճիշտ գնահատելով մեր երկրի առջև ծառացած գոյութենական հիմնախնդիրների առաջնահերթությունը, զերծ լինեն շահադիտական քաղաքական սակարկություններից՝ ապահովելու անցումային կառավարության կայունությունն ու լեգիտիմությունը:
3. Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն. Կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը դուրս գա թմբիրի վիճակից և առանցքային դերակատարում ունենա քաղաքական փոփոխություններին աջակցելու, գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման գործում:
Ակնհայտ է, որ նոր քաղաքական օրակարգի մշակումն ու իրագործումը պահանջում է թե՛ քաղաքական առաջնորդների, և թե՛ հասարակության բոլոր մակարդակների համատեղ ջանքերը: Հաջողության հիմնական գործոններն են՝ իսկական առաջնորդությունը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը և քաղաքացիների և հասարակության տարբեր հատվածների ակտիվ աջակցությունը: Այս համատեքստում և՛ առաջնորդի անձը, և՛ ընդհանուր քաղաքական կամքը վճռորոշ դեր են խաղալու ազգային զարթոնքի, պետականության վերականգնման և կայուն զարգացման հիմքեր ձևավորելու գործում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին