Պուտինին զեկուցել են «Կրոկուս»-ի ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին։
Այդ մասին նախագահին զեկուցել են ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Ռուսաստանի գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Մինչ այս Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրոկուս Սիթի Հոլում հրաձգության մասին Պուտինին տեղեկացրել են միջադեպի առաջին իսկ րոպեներին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ անհայտ անձինք սկսել են ինքնաձիգներից կրակել մերձմոսկովյան Կրոկուս Սիթի Հոլ-ում կազմակերպված համերգին եկած մարդկանց վրա։ Շենքում մի քանի պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչության և հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Նրանցից մի քանիսի դիերը գտել են բիզնես կենտրոնի զուգարաններում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին