Փաշինյանը հանրությանը պատրաստում է նոր զիջումների և ահաբեկում պատերազմով
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ և հայտարարել, թե ուզում են ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, միևնույն ժամանակ Փաշինյանը նշում է, որ խաղաղությունը միայն հայկական կողմի որոշումից չէ կախված։
«Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ և շատ մեծ համբերություն է պետք։ Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական համակարգերը , որոնց միջոցով պետք է ապահովի ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, չի աշխատում, մեր անվտանգութունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Առաջին հայացքից այս չափազանց տրամաբանական թվացող միտքն իրականում սեփական հանրությանը հերթական անգամ ահաբեկելու հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար։
Ըստ էության, 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ Փաշինյանը սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու նպատակով փորձելու է անընդհատ լարվածության մեջ պահել հանրությանը, ահաբեկել նոր պատերազմով, սերմանել վախ և այդ կերպ հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև՝ տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, դա էլ փորձելով ներկայացնել որպես չափազանց «հայրենանվեր» քայլ։
Ըստ էության Փաշինյանն անշեղորեն շարժվում է այս ճանապարհով, բնավ չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության , նրա ապագայի և անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Գործող վարչախումբը չափազանց զբաղված է իշխանությունը պահելու, դրա «վայելքներից» օգտվելու քայլերով և երկրի ապագան նրան բացարձակապես չի հետաքրքրում։
Մյուս կողմից տարակուսելի է ընդդիմության և հանրության ակտիվ հատվածի վարքը, կարծես թողել են Փաշինյանին դեմ առ դեմ Հայաստանի Հանրապետության հետ և որևէ կերպ չեն փորձում կանխել նրա քայլերը։
Մանանա Արևշատյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին