Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին
Օրերս Գյումրիում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է նոր սահմանադրության հնարավորության մասին։ Իշխանությունները վերջին շաբաթներին հնարավորինս խուսափում էին նոր սահմանադրության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց։ Գյումրիում Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրություն դեռևս չկա, նույնիսկ չգիտեն, թե ինչ են գրելու այդ նախագծում։ Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունն այս ողջ ընթացքում բավականին ակտիվորեն զբաղված է նոր առաջարկներ գրելով, որն էլ հանկարծակի, ինչ-որ պահի հրամցվելու է հանրությանը՝ սահմանադրական փոփոխությունների տեսքով։ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջներն այդ նախագծով կատարվելու են։
Վարչախումբը հնարավորինս գաղտնի է պահում նոր սահմանադրության նախագծի տեքստը և դրա վրա միայն մի քանի իրավաբաններ են աշխատում արևմտյան կառույցների ակտիվ մասնակցությամբ։
Փաշինյանական վարչախումբը մտադիր է սահմանադրական փոփոխություններն անցկացնել հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին, որպեսզի հնարավոր լինի որոշակի մասնակցություն ապահովել հանրաքվեին։ Իշխանությունները հրաշալի հասկանում են, որ միայն սահմանադրության ներկայացմամբ անհնար է լինելու լուրջ մասնակցություն ապահովել։
Նախնական տվյալներով՝ ծրագրում են թե՛ սահմանադրական հանրաքվեն, և թե ՛ արտահերթ ընտրություններն անցկացնել ամռան վերջին։
Կարեն Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին