Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց
Քաղաքականություն

Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան

«Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով պատերազմի հավանականությունը մեծ է և օբյեկտիվ, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը պետք է վերածել շանտաժի և ահաբեկելով սեփական հասարակությանը՝ երկիրը տանել աղետի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական տարբեր խոսափողների կողմից զիջումների օրակարգը լեգիտիմացնելու փորձերին՝ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Փորձագետը նշեց, որ նույնիսկ միջազգային պրակտիկայում չկան երկրի ղեկավարի այնպիսի օրինակներ, որոնք բացահայտորեն ընդունում են թշնամի երկրի մաքսիմալիստական պահանջները՝ ի ցույց դնելով սեփական թուլությունը, սպառնալով սեփական ժողովրդին թշնամու ագրեսիայով և հարկադրելով համակերպվել իբրև թե անխուսափելի զիջումների հետ:

«Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, ու այդ մասին հայտարարում ես, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում,- շեշտեց նա, ապա անդրադառնալով ադրբեջանական նկրտումներին՝ հավելեց,- ՀՀ-ից տարածքներ, գյուղեր ստանալու ադրբեջանական պահանջն իրավաքաղաքական առումով անտեղի ու անհիմն է. Խորհրդային Միության փլուզման պահին Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվել են ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բաժանարար գիծը ձևավորվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում: Հետևաբար՝ զրոյացնել 90-ականներին ադրբեջանական ագրեսիայի փաստը, ինչը մեր ձեռքին շատ լուրջ հաղթաթուղթ է, և հղում անել միայն խորհրդային ժամանակների վարչական սահմաններին՝ դավաճանություն է բառի բուն իմաստով: Թեպետ խորհրդային վարչական սահմաններն էլ տարբեր են եղել տարբեր ժամանակներում: Եթե նորմալ ղեկավար, բանակցող ունենայինք, Ադրբեջանի այդ պահանջն առհասարակ օրակարգում չէր հայտնվի. կմերժվեր ի սկզբանե»:

Հարցին՝ արդյո՞ք այսօր օբյեկտիվորեն առկա են պաշտպանական մեխանիզմներ, որոնցով կարող ենք ապահովել մեր անվտանգությունը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ կա վերականգնվելու, դիմադրելու, հաղթելու ռեսուրս, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:

«Եթե մենք միայն սեփական ռեսուրսների հիման վրա փորձենք վերականգնվել, մեծ ժամանակ կխլի մեզնից, բայց հաշվի առնելով, որ արդեն իսկ ձևավորված բազմաբևեռ աշխարհում մենք ունենք դաշնակից երկիր՝ ի դեմս ՌԴ-ի, բարեկամ երկիր՝ ի դեմս Իրանի, այլ երկրներ, որոնք շահագրգռված են ռեգիոնում տեսնել սուբյեկտայնություն ունեցող Հայաստան, ուրեմն նաև արտաքին քաղաքական բարենպաստ իրողություններն օգտագործելով՝ կարող ենք արագ վերականգնվել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս ճանապարհի առաջին քայլը պետք է լինի ՌԴ-ի հետ վստահելի հարաբերությունների վերականգնումը, ապա՝ Իրանի հետ նոր որակի հարաբերությունների հաստատումն ու Չինաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ-ի հանդեպ նկրտումների մասին Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարություններն էր արել Գյումրիում՝ սեփական թիմի անդամներին տեղեկացնելով, որ Հայաստանի ներկայիս պաշտպանական համակարգերը, որ պետք է ապահովեին տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում, ապա հայտարարեց՝ պետք է երկրի անվտանգությունն ապահովելու լուծումներ գտնել։

Արցախի կորստից հետո, ըստ փորձագետի, գոյաբանական վտանգներ են ստեղծվել ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային խաղացող երկրներ Իրանի ու Ռուսաստանի, և, ըստ նրա, Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը ևս նույն սպառնալիքներն ունի իր մեջ:

«Իրենք դեռևս չունեն այն ռեսուրսը, որ միաժամանակ բոլոր հարցերը բոլոր ճակատներում լուծեն, բայց եթե ՀՀ-ում լիներ նորմալ իշխանություն, վստահեցնում եմ՝ հազար ու մի ելք կար Արցախը պահելու համար: Առաջարկություներ էին հնչել ՀՀ տարածքը հիմք օգտագործելով՝ իրավիճակը կայունացնել Արցախում,- մանրամասնեց Դավիթ Ջամալյանը՝ համոզմամբ, որ պետականության անկումը կանխելու համար պետականություն քանդող իշխանությունը պետք է հեռանա,- Նիկոլ Փաշինյան աղետը չպետք է մնա (բայց հանուն արդարության՝ ասեմ՝ միայն Փաշինյանը չէ. այստեղ հակապետական, հակահայկական համակարգ է գործում, որը Հայաստանում ձևավորվել է Արևմուտքի փափուկ ուժի կիրառման հետևանքով):

Մեզ հարկավոր է Հայաստանակենտրոն իշխանություն, որը կմոբիլիզացնի երկրի ռեսուրսները: Բայց եթե հաջորդ իշխանությունն Արցախն ազատագրելու խնդիր չդրեց իր առջև, մենք, վաղ թե ուշ, դատապարտված ենք կործանման, որովհետև այսօրվա սահմաններով ՀՀ-ն կենսունակ լինել չի կարող, չի կարող ռեգիոնում ունենալ իր արժանապատիվ տեղը: Այսպիսի սահմաններով կարելի էր ապրել Խորհրդային Միության կազմում, երբ չկար բացահայտ ագրեսիա մեր դեմ»: