Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ ՄեդվեդևՄենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻ հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ ԱբրահամյանՎթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժածԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում ենՓրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների առաջին փուլի համարՄենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով
Քաղաքականություն

ՔՊ դիկտատորական ռեժիմը նոր հարվածներ է հասցնելու տնտեսությանը և միակ ելքը այդ աղանդի հեռացումն է իշխանության լծակներից. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Պետական պլանավորման մասին
Վերջին օրերին գյուղ հանձնողների ,դրանց ներկայացման ադրբեջանական ՀՀ պատգամավորների աղետալի գործընթացին զուգահեռ պետական քարոզչության մեքենայի խողովակներով հասարակությանն են ուղղվում այսպես կոչված ,,Սիգնալներ,կամ ավելի ճիշտ ազդանշաններ,որոնց տոնայնությունը,ծագումնաբանությունը,ասելիքի և իրականության խզման ակնհայտ կերպը տեղիք է տալիս կատարելու մի քանի պարզաբանումներ ,որոնց միջոցով կփորձենք հիմնավորել կառավարչական խմբի կողմից տնտեսության մեջ ոչ շուկայական միջամտության գործիքակազմի ներդրման հեռանկարի վերաբերյալ կասկածները,իսկ որ այդ կասկածները յուրաքանչյուր հրապարակային ելույթից հետո ավելի են թանձրանում ,կարելի է համարել կատարված փաստ,միևնույն ժամանակ, պետք է խոստովանել ,որ տեսական բնույթի մեր դատողությունները երբեք չեինք ցանկանա կիսել նախկին կառավարիչների հետ,քանզի նրանց համարել որևէ տեսական տնտեսագիտական դիսկուրսի մասնակից կարող էր միայն մեծագույն համբերություն և խղճմտանք կրող անձը և ոչ այլոք:
Նոր կառավարիչները վերջին օրերին հայտարարել են,որ բացարձակ խիստ վերահսկողություն պետք է սահմանվի ստվերի ,թերհայտարարագրման,հավելագրումների նկատմամբ,պլանային ցուցանիշների կատարումը համարել առաջնային խնդիր և այդ աշխատանքներում ողջունել գործարարների մասնակցությունը երկրի կայացման գործում ,իսկ ավելի պարզ արտահայտվելու դեպքում մարդկանց տրվել է խոստում քերթել նրանց կաշին անհիմն ,չտրամաբանված,ոչ տնտեսական ծագումնաբանությամբ սահմանված հարկերի,տուրքերի հավաքագրման համար:Երջանիկ պատահականությամբ վերջին երկու օրերին ՊԵԿ լրատվութուն հրապարակեց սահմանի վրա հայտնաբերված մաքսանենգության դեպքերի բացահայտման,մի քանի տասնյակ միլիոն դրամ հարկեր թաքցրած տնտեսվարողին բերման ենթարկելու մասին մեդիա նյութերը,որոնցից տպավորություն է ստեղծվում,որ պարզապես անհրաժեշտ է հաստատել տոտալ վերահսկողություն և այն չաշխատելու դեպքում նաև բացարձակ պետական վերահսկողություն,որը սկզբում կարող է լինել մի քանի ապրանքային շուկաներում,բայց հետագայում կարող է կլանել ամեն ինչ և ամեն բան:Բայց պետք է հիշենք ,որ մարդիկ,որոնք ծածուկ և կամ զարտուղի ճանապարհներով առաջարկում են մտցնել պետական պլանավորում,դառնալու են ամենից վտանգավորները,եթե իհարկե,դա նրանց թույլատրվի և իրենց ամբողջ էությամբ պայքարելու են առողջ շուկայական տնտեսության դեմ:Պարզունակ,հնարամիտ գողերի փոխարեն հրապարակ է իջնելու այսպես կոչված <<մասնագետների>> տեսակ,որոնք փորձելու են համոզել մարդկանց,որ առանց պլանավորման անհնար է իրականացնել հասարակության տնտեսական կյանքի գոյությունը,որը կնշանակի հասկանալ մեր առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ժամանակ կիրառված քայլերի հետևանքերը և իրականում պետական կառավարման,կամ քաղաքական կյանքի ցանկացած գործողություն իրեն մեջ կրում է պլանավորման հատկանիշներ ,բայց ներկա քաղաքական խումբը ցանկանում է իրականացնել պլանավորման այնպիսի տարատեսակ,որը կլինի տնտեսական գործունեության ենթարկում խստագույն,ռեպռեսիվ կենտրոնացված ղեկավարմանը,որի հաստատման դեպքում տնտեսական տեսաբաների հետ բանավեճից խուսափող կառավարիչները կսահմանեն,թե ինչպիսին պետք է լինեն նյութական բարիքների արտադրության,դրանց բաշխման մանրակրկիտ սխեմաները:Մեր կասկածները,ցավոք,իրականություն են դառնում ավելի արագ ,քան ցանկալի էր և տողերի վկայությունն էր նոր հարկային օրենսգրքի դրույթների իմպլեմենտացիան ,որը տնտեսական կյանքի վրա իրեն բացասական ազդեցությունը կպահպանի ևս մի քանի տարի.ընդ որում եթե տնտեսության աշխուժացմանը ուղղղված քայլերը ուտոպիկ հնարքների բաժնից են ,ապա ռեպրեսիվ ,արգելափակող քայլերը բավական կոնկրետ են ,կարելի է ասել,վայրի գազանների ձագերի նման ծնունդից րոպեներ անց արդեն վազում են ծնողներին հավասար արագությամբ:Եթե տնտեսական մրցակցության ակտիվացմանը ուղղված քայլերի փոխարեն,որը նշանակում է շուկայական մեխանիզմների ներդրում,կատարվում է օրենսդրության նենգափոխում,որի դառնագույն արդյունքերը իրենց սպասեցնել չեն տալու:Նման դառնագույն հետևանքերից է լինելու համարյա թե բոլոր բնագավառներում մոնոպոլիաների բացարձակ հաստատումը,որը սպառողներին կդնի վատթարագույն մի վիճակի մեջ,երբ արդյունաբերական և առևտրային հսկաները բացարձակ տիրապետող կլինեն ամենուր ;Սոցիալական փխրուն կառուցվածք ունեցող էթնոսի պարագայում նման անարդարություն համարվող իրավիճակը հանգեցնելու է հանգուցալուծման հետևյալ սցենարով:Մոնոպոլիաները դառնում են վտանգ ազգային անվտանգության տեսակետից և այն ծնող,կերակրող,խնամող կառավարիչները ստիպված են լինելու ներդնել բացարձակ պետական մենաշնորհներ տնտեսության համարյա թե բոլոր ճյուղերում,ընդ որում ժամանակի ընթացքում այդ պետական կառավարումը ավելի է խստանալու,դառնալու է համընդգրկուն նույնիսկ մանր մունր խնդիրների հետ կապված հարցերում:
Պլանավորման հետ երբևէ առնչված մարդիկ,նույնիսկ կենցաղային ,կամ մունիցիպալ հարցերի հետ կապված,համաձայնում են ,որ այն պետք է լինի կազմակերպված խմբի կողմից,որի կորիզը պետք է ձևավորեն այդ բնագավառի տեսական կամ պրակտիկ գիտելիքներ ,փորձ ունեցող մասնագետներ,յուրահատուկ մի ,,շտաբ,,.որը անկասկած պետք է ունենա իրեն ղեկավարը,որին պետք է վստահված լինեն բացառիկ,համարյա թե տնտեսական բռնակալի գործառույթներ,որոնք հնարավոր կդարձնեն առանց առանձին ջանքերի ոչ ժողովրդավարական հավանում չունեցող որոշումները դարձնել իրականություն:Նախորդ կառավարությունների կրախը,երկրի տնտեսության աղետալի վիճակի գիտակցումը շատերի մոտ առաջացնելու է մտայնություն,որ նոր կառավարիչները բացառիկ խիստ պլանավորում են իրականացնելու միմիայն տնտեսական դաշտում,սակայն աղքատ երկրում տիրապետել պետական մեքենայի հզորություններին,քարոզչական մեքենային և չգլորվել ամեն ինչ,ամեն բան կառավարելու մտայնության մեջ համարյա թե անիրական է և շատ շուտով մենք վկան կհանդիսանանք ,թե նոր կառավարիչները ինչպիսի քայլերի կգնան որպեսզի զրկեն մարդկան սեփական որոշումները իրագործելու ազատություններից և տնտեսական ազատություններից զրկված հավելյալ արժեք ստեղծողները կդառնան սեփական կյանքը ,նրա ուղեցույցները վերին ատյաններին հարկադրաբար վստահած գործակատարներ: Տնտեսական ազատությունների նենգափոխումը,շուկայական մրցակցության թուլացումը կամ վերացումը նշանակում է ,որ մարդիկ չեն ունենա հնարավորություն ընտրելու,թե որ արտադրողին կամ որ ապրանքային խմբին տան իրենց հավանությունը և եթե մոնոպոլիաների կայացման դեպքում արդեն իսկ առաջ կգա որոշակի դժվարություն սպառողի իրավունքերի իմաստով,ապա այդ մոնոպոլիաներին կոորդինացնող պետական վերահսկողության և պլանային առաջադրանքների կյանքի կոչման ժամանակ անհատականությունը պարզապես կթաղվի տոտոլիտարիզմի բաղադրիչների մեջ:Հասկանալի է ,որ անհատ մոնոպոլիաներին կոորդիանացնող պետական կառավարչական մեքենան կլինի մի քիչ ավելի ընդունելի հասարակության ընկալման մեջ,սակայն ով կարող է երաշխիք տալ,որ կառավարման գագաթին են հասնելու միայն բարի,ազնիվ,ուղղամիտ,արդարության մասին մտահոգ անձիք,և պետք է երազել ,որ պետական կենտրոնացված պլանավորման մեքենան երբեք չդառնա ինչ որ մեկի քմահաճ քաղաքականության պատանդը:ՔՊ դիկտատորական ռեժիմը նոր հարվածներ է հասցնելու տնտեսությանը եվ միակ ելքը այդ աղանդի հեռացումն է իշխանության լծակներից։