ԱԺ նախագահի սայթաքումը. քարտեզ չունեն
Հայաստանի գործող վարչախումբը, ադրբեջանական պահանջներն արդարացնելու իր ջանքերում, երբեմն անցնում է չափը և հայտնվում անհեթեթ իրավիճակում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ, սոցիալական ցանցերում երկու անգամ խմբագրել է իր իսկ գրառումը՝ նոր քարտեզներ նշելով։
«ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել , ոչ էլ նման քննարկում կա», տելեգրամյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով Հայաստանի տարածքն արտացոլող քարտեզ։ Սակայն րոպեներ անց խմբագրել է նույն գրառումը, մեկ այլ քարտեզ տեղադրել, ընդ որում, ի տարբերութուն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը։
«Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ, այդ քարտեզով մենք անկախացել ենք և դա քննարկման ենթակա չէ»,- գրել է Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ նա որևէ պարզաբանում չի արել, թե ինչու՞ է երկու անգամ փոփոխել իր իսկ դրած քարտեզը, որոնց տարբերությունն առանցքային է։
Մի կողմից գործող իշխանությունն ամեն գնով ցանկանում է կատարել Ադրբեջանի պահանջը` հասկանալով, որ հակառակ դեպքում պատերազմին դիմակայել չի կարողանալու, մյուս կողմից էլ խնդիր ունեն հանրության հետ հաղորդակցվելու, հստակ բացատրելու, ընդհուպ հանրային շերտերի հետ աշխատելու, կամ էլ լավագույնը՝ խոստովանելու սեփական անձեռնհասությունն ու ապիկարությունը և լքելու իշխանությունը՝ այն թողնելով ավելի պատրաստված և հանուն պետության գործող ուժերի։ Փոխարենը փորձում են մանիպուլացիաներով և կեղտոտ քարոզչական հնարքներով հանրությանը համոզել, թե հայկական տարածքները «բուն ադրբեջանական» են։
Ահա հենց սա էլ իրականում այն դավաճանությունն է, որի մասին խոսում է ողջ հանրությունը։
Հայկ Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին