Ինչո՞ւ է լռում Իրանը. ոչ մի բառ Բրյուսելի մասին
Հայաստանում Արևմուտքի ազդեցությունը մեծացնելու` գործող իշխանությունների ջանքերը, բնականորեն պետք է արժանանային Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հակազդեցությանը։ Տարօրինակ կերպով, առայժմ, որևէ արձագանք չի տվել Իրանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, թե Իրանի հետ ջերմ հարաբերություններ ունեն, և բոլոր տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների և քննարկումների միջոցով։ Միրզոյանն ինքն էլ արձանագրել էր, որ բրյուսելյան հանդիպումից հետո որևէ բացասական արձագանք Թեհրանից չի ստացվել։
Պաշտոնական Թեհրանը, որ մշտապես հանդես է գալիս Հարավային Կովկասում արտատարածքային ուժերի ներգրավման դեմ, առայժմ սպասում է հասկանալու, թե ի՞նչ է կատարվում և մինչև ո՞ւր է Հայաստանը փորձելու խորացնել հարաբերություններն Արևմուտքի հետ։
Ավելին, Իրանի դեսպան Մեհեդի Սոփանին էլ, օրերս հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունն իրենց հավաստիացումներ է տվել, որ Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացումն Իրանի շահերի դեմ ուղղված չէ։
Երեկ, նաև իրանական տելեգրամյան ալիքներում, ոչ պաշտոնապես տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը զենք է մատակարարում Հայաստանին. այդ մասին նշել էր իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ ամենայնի՝ այս փուլում Իրանին ևս ձեռք է տալիս Արևմուտքի ներգրավումը տարածաշրջան` Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը զսպելու համար, հատկապես, որ ինքն էլ լուրջ խնդիրներ ունի Իսրայելում և, ընդհուպ, հնարավոր է այդ երկու երկրների ռազմական բախում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի գնդակոծությունից հետո։
Սոնա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան