Միրզոյանի փոխարեն՝ տեղակալը. ՌԴ-ից փորձում են պոկվել նրբորեն
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին` Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Երեկ ողջ օրը, գործող իշխանությունները փորձում էին «խրոխտ տղա» խաղալ՝ հայտարարելով, թե հայկական կողմը չի մասնակցելու այդ հավաքին։
Ի վերջո, Բելառուսի ԱԳՆ-ն «Տասս» գործակալության հետ զրույցում հաստատել էր, որ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով։
Անցած տարվա հոկտեմբերին էլ Միրզոյանը չէր մասնակցել Բիշկեկում կայացած նիստին՝ իր փոխարեն ուղարկելով Մնացական Սաֆարյանին։
Մի կողմից Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանում են իրենց սկզբունքային հակառուսական գիծը, մյուս կողմից` փորձում ավելի ցածր մակարդակի պաշտոնյայի մասնակցությամբ չկտրվել ընդհանուր ինտեգրացիոն պրոցեսներից, նաև հետագայում հնարավորություն ունենալ հայտարարելու, թե որոշ քայլեր թելադրված են եղել Արևմուտքի պարտադրանքով, իսկ իրենք փորձել են հնարավորինս չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Իհարկե, այս մանր ժուլիկությունը որևէ լավ տեղ Հայաստանը չի տանելու, ընդհակառակը, Մոսկվայում հրաշալի հասկանում են Հայաստանի գործող իշխանությունների դրդապատճառները, գիտեն, որ Արևմուտքի պարտադրանքներից անդին, հենց Փաշինյանն է շահագրգռված Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել այնքան, որքան հնարավոր է, սպասել, թե ինչ է կատարվում Ուկրաինայում` վերջնական որոշում կայացնելու նպատակով, իսկ Ուկրաինայում իրադարձությունները զարգանում են ոչ Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտյան հովանավորների կանխատեսած սցենարով։
Ռուսաստանը նորանոր տարածքներ և բնակավայրեր է գրավում, իսկ Ուկրաինան աղեկտուր գումար է մուրում Արևմուտքից՝ նշելով, որ առանց արևմտյան սպառազինության չի կարող հաղթել Ռուսաստանին։
Հասմիկ Գաննոյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան