Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը
Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գործող իշխանությունները հերթական վտանգավոր քայլն են անում՝ փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը։ Օրերս Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ասում ենք ցեղասպանվել է 1,5 միլիոն հայ, ապա պետք է անուն առ անուն կազմել զոհերի ցուցակը, նրանց հետ կատարվածի մանրամասները՝ որտեղ են սպանվել, ինչ պայմաններում և այլն։
Ըստ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանն այժմ ցանկանում է անել դա։ Քոչարյանն այդ հայտարարությունը կրկնել է նաև խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ փաստելով, որ դա ոչ թե անձնական նախաձեռնություն կամ լեզվից թռած արտահայտություն է, այլ Հայաստանի գործող իշխանությունների հստակ քաղաքական գիծ, ընդ որում, իշխանության այս նախաձեռնությանը աջակցություն է հայտնել նաև Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, թե այդկերպ ավելի գիտական մոտեցում է ցուցաբերվում ցեղասպանության հարցերին։ Հայոց ցեղասպանության ժխտողականության համար քրեական պատիժ է սահմանվել մի քանի երկրներում, այդ թվում, օրինակ, Ֆրանսիայում։
Նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ Հայաստանի գործող իշխանությունները կարող են իրենք դառնալ Հայոց ցեղասպանության ժխտման առաջամարտիկը։ Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիայի ներկայացրած հերթական ևս մեկ պահանջի կատարում։
Զարմանալի չէ, որ փաշինյանական վարչախմբի խայտառակ այս արարքին դեմ են դուրս եկել նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ատամներով պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Լավագույնս Անդրանիկ Քոչարյանին անդրադարձել և խստորեն քննադատել է հայտնի սորոսական Հրանուշ Խառատյանը՝ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մայրը, իսկ մասնագետ ցեղասպանագետները նշում են, որ Հայաստանի այս քայլը ոչ միայն պատմականորեն արդարացված չէ, այլ նաև չափազանց վտանգավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։
Դավիթ Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան