«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Նիկոլ Փաշինյանը վերածել է մի քանի գյուղի սահմանազատման անհասկանալի գործընթացի՝ մոռանալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջնային կարևորությունը։
Առանց հայ-ադրբեջանական բոլոր հարցերը կարգավորող ամբողջական պայմանագրի առկայության՝ իշխանությունները շարունակում են հատվածական հարցերի քննարկումները, որոնք հանգեցնում են բացառապես միակողմանի զիջումների։
Այս նույն քաղաքականության հետևանքով ամբողջովին հայաթափվեց Արցախը, Հայաստանի բազմաթիվ հատվածներում առկա են Ադրբեջանի ժամանակավոր տիրապետության տակ գտնվող տարածքներ, և շարունակում է խոցելի մնալ Հայաստանի անվտանգությունը՝ բարձր պահելով ռազմական էսկալացիայի վտանգը։
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման։
Ցանկացած զիջում միայն մեծացնում է Ադրբեջանի հակահայկական նկրտումները, և որևէ հատվածական գործընթաց չի կանգնեցնում և չի կանգնեցնելու Ադրբեջանի հակաօրինական պահանջներն ուղղված Հայաստանին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան