Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը
Հայրենակիցներ,
Հայաստանի գործող իշխանության շարունակական ազգադավ քայլերի հետևանքով այսօր կանգնել ենք պետություն չունենալու վտանգի առաջ։
Օրի-օրի թափ է առնում Արցախի սցենարը Հայաստանում չկրկնելու դեմ պայքարը։ Ժողովուրդը դուրս է գալիս անտարբերության վիճակից՝ իր հաստատակամ անհամաձայնությունը հայտնելով ադրբեջանպաստ քայլերին։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը՝ նախագահ Միհրան Պողոսյանի առաջնորդությամբ ոչ միայն շարունակում է հայտարարված ընդվզման գործուղությունները, այլև ուժեղացնում է անհնազանդության ակցիաների ալիքը։
ՀՀՄ թիմի անդամների ձերբակալումները, հարկային տեռորը, պետական մեքենայի բռնաճնշումները չեն կարող կանգնեցնել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությանը։
Ի ապացույց՝ ՀՀՄ այսօր առավոտյան իրականցված ակցիան էր․ Երևանի բոլոր վարչական շրջաններում փակցվել են սթափվելու և ոտքի կանգնելու կոչեր։
Մենք սատարելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ վերահաստատում ենք նրա խոսքը, որ վերստին կանգնած ենք գոյամարտի առջև։ Վերահաստատում ենք նաև Սրբազանի պնդումը, որ Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին», Հոգին հաղթելու է «դուխին»։
Ողջունում ենք, բոլոր այն զինվորականներին ովքեր դեմ են դուրս գալիս գործող իշխանության ազգադավ քայլին։ Պետական ապարատի աշխատողներին, ուսանողությանը կոչ ենք անում ոտքի ելնել՝ ՉՀԱՆՁՆԵ՛Լ։
Պետությունը բոլորիս կարիքն ունի այսօր։ Հակառակ պարագայում իրականություն են դառալու Ալիևի Հայաստանի գործող վարչախմբին ներկայացված նոր խայտառակ պահանջենրը՝ «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, զինանշանի վրայից հանի Արարատը․ Հայաստանում սարեր շատ կան, թող մեկ ուրիշն ընտրեն»։
Սա կլինի Հայաստանի ավարտը։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հաստատակամ է իր նպատակներում և գործողություններում։ Երկուշաբթի օրվանից ՀՀՄ գործողությունները նոր լիցք են ստանալու։
«Միացի՛ր, այլապես կհանձնես»։
«Եթե ջղային չես, անտարբեր ես
#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,
«Դու չունես հայրենիք»
№ 2
#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,
«Ո՞ւմ են զանգում երբ ոստիկանը խոշտանգում է
#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,
«Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը
#Միացի՛ր կամ հանձնի՛ր»,
«Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին»
Հոգին հաղթելու է «դուխին»
Բագրատ Սրբազան
#Միացի՛ր կամ հանձնի՛ր»։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան