Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից
Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Կիրանցի մոտ մեկ տասնյակ բնակիչների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, այլ պաշտոնյաների հետ։ Գրեթե 3 ժամ տևած հանդիպումից հետո բնակիչները հեռացել են չափազանց հուզված՝ որևէ մանրամասն չհայտնելով։
Միայն ընդդիմության ներկայացուցիչներն են տեղեկություններ տարածել, թե Փաշինյանն այս հանդիպմանը շատ ավելի սարսափելի բացահայտումներ է արել, քան իրականում ներկայացվում է հանրությանը։ Գործող իշխանություններն էլ հաղորդագրություն են տարածել, թե իբր կիրանցիները բարձրաձայնել են իրենց բոլոր հուզող հարցերը, Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են, առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։
Որևէ լուծում Հայաստանի գործող վարչախումբը այդպես էլ չի տալու, ընդհակառակը, կազմակերպված կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները՝ ըստ էության տեղի բնակիչներին էլ նախապատրաստելով նման լուծումների։
Իհարկե, Փաշինյանի այս հրեշավոր ծրագիրը կարող է հաջողվել, եթե ընդդիմադիր շարժումը, ինչպես և Տավուշի մարզում սկսված բողոքի լայն ակցիան ձախողվի։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունների դավաճանական քայլերը ձախողելու միակ հնարավորությունը ընդդիմադիր լայն համախմբումն է, և բոլոր քայլերը, որոնք ուղղված չեն նման համախմբմանը, նպաստում են փաշինյանական վարչախմբի շահերի սպասարկմանը։
Լարիսա Գրիգորյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան