Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։
Ճանապարհին Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության։
«Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է, մեզ մոտ առաջին ու վերջին շարքը նույնն է։ Ես որևէ կերպով չեմ ուզի որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չէ, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված այն բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից այդ բոլորից ազատվելու, վերականգնվելու և ինքնամարքվելու ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է»,- հայտարարեց նա։
Սրբազանը շեշտեց, որ մենք հաղթանակի կարիք ունենք և կարոտ ենք մնացել հաղթանակի։
«Այս երթը մեզ համար պետք է դառնա այդ հաղթանակի երթը, ինչպես ասել եմ՝ սա չակնկալիքների պայքար է, ոչ մի ակնկալիք չկա միայն ու միայն հայրենիքի ու պատիվ ստանալու, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, նրանք մաս են կազմելու։
Մեզ մեծից փոքր աջակցում են, սնունդ են բերում, ջուր են բերում, ինչը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարիքն ունի ազատգրվելու, այս նվաստացումն հաղթահարելու։ Սա նաև լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա և ովքեր այս ճանապարհի մեջ կգոռան, կկանչեն իրենց ինքնադրսևորումն այլ կերպ ցույց կտա, նրանք ուղղակիորեն պետք է հեռացվեն, որովհետև նրանք ո՛չ մտքով, ո՛չ հոգով և ո՛չ էլ իրենց ընկալումներով ու ըմբռնումներով որևէ աղերս չունեն այս ինքնամաքրման շարժման հետ»,- ասաց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան