Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ և վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ, և շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ։ Այս մասին այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավակնելու է վարչապետի պաշտոնին և արդյոք հրաժարվելու է Կանադայի քաղաքացիությունից, որը խոչնդոտում է վարչապետ դառնալուն:
Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ եթե պետք է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, ապա ինքը կհրաժարվի, եթե պետք է չհրաժարվել, չի հրաժարվի։
«Այդ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու` որպես հոգևոր առաջնորդ, պահանջված բոլոր օրինական ճանապարհներով, մեր երկրի պես «ախպերությամբ» չի տրվել»,–ասաց Սրբազանը։
Նա նաև հավելեց, որ Կանադայում բազմաթիվ ընկերներ ունի ինչպես հայ համայնքում, այնպես էլ Կանադայի հասարակական, քաղաքական և հոգևոր շրջանակներում։
«Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին` Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով դարձավ մեզ համար հեռավորության վրա, այն, ինչ կծառայի իմ հայրենիքին, ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում»,–ասաց Տավուշի թեմի առաջնորդը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան