Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը
«Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման նախօրեին կայացած հանրահավաքում մի խումբ նախկին դիվանագետներ ներկայացրեցին համապարփակ փաստաթուղթ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ գործող իշխանությունները իսկական դավաճանական քաղաքականություն են վարում, իսկ Ալմա-Աթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացում որպես հիմք ընդունելը հակաօրինական է և քրեորեն պատժելի արարք։
Հայտարարությունն ամբիոնից ընթերցել էր ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ այն կազմել էին «Դիվանագետների խորհուրդ» նորաստեղծ կազմակերպությունը, որի կազմում են նախկին նախարարներ, փոխնախարարներ, դեսպաններ, որոնք ահռելի դիվանագիտական աշխատանքային փորձ ունեն։ Բնավ զարմանալի չէ գործող իշխանությունների չափազանց նյարդային արձագանքը դիվանագետների հայտարարությանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նրանց ընդհուպ դասալիք էր անվանել։
«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը, բառացի նույն օրերին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում, կամ ունեցել ռազմական ագրեսիա, որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ»,-ասել էր Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Դիվանագետներից Ավետ Ադոնցը, որը ԱԳՆ նախկին փոխնախարար էր, պարզունակ և գավառամիտ է անվանել Արարատ Միրզոյանի մեղադրանքները։
«Ինչպես կարող է նման պրիմիտիվ մտածելակերպով մարդն աշխատանքային հարաբերություններ հաստատել օտարերկրյա գործընկերների հետ, ես չեմ էլ խոսում բանակցելու նրա ունակության մասին, դա պրիմիտիվիզմի վերին աստիճանի դրսևորում է»,- նշել էր Ավետ Ադոնցը։
Ըստ էության, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են իրենց քայլերի ողջ վտանգավորությունը և նաև իրենց իշխանության համար վտանգ են զգում, այլապես նույնիսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն առանձնապես ներքաղաքական հարցերին չի խառնվում և դիրքորոշումներ չի արտահայտում, նման նյարդային արձագանք չէր ունենա։
Իրինա Հովսեփյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան