Քավության նոխազի փնտրտուքներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Զբոսաշրջության պետական կոմիտեի» նախագահ, սփյուռքահայ` Սիսան Պողոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հունվարին, ընդ որում` գործող իշխանությունները ներկայացնում էին, թե դա Սփյուռքի հետ հարաբերությունների բարելավման, Սփյուռքից նոր մասնագետներ Հայաստան ներգրավելու գործընթացի շրջանակներում է։ Այս տարվա ապրիլի 4-ին Փաշինյանը կրկին որոշում էր ստորագրել Սիսիան Պողոսյանին «Զբոսաշրջության կոմիտեի» նախագահի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ։ Եվ ընդամենը 1 ամիս անց նրան հեռացնում է այդ պաշտոնից՝ առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, զբոսաշրջության թվերն են։ Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 599 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 հազարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 15600-ով։
Փաշինյանական վարչախումբը խնդիր ունի հանրությանը բացատրելու զբոսաշրջության թվի կտրուկ նվազումը, ինչը լրջորեն ազդել է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի վրա։ Մարդիկ ահռելի կորուստներ են կրում և, ի վերջո, պետք է հենց գործող իշխանություններից հարցում անեն, թե որն է դրա պատճառը։ Վարչախումբն իհարկե չի խոստովանի, որ զբոսաշրջության թվի նվազումը իր հակառուսական քաղաքականությունն է, «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը, ինչի հետևանքով ոչ միայն կտրուկ նվազել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այլ նաև ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում հաստատված ռելոկանտների մի ահռելի մասը հեռացել է Հայաստանից։ Այդ ամենը տնտեսական լուրջ հետևանքներ է ունեցել, ուստի վարչախումբը փորձելու է նորանոր քավության նոխազներ գտնել և նրանց գլխին ջարդել իր ձախողումները։
Հայկ Աբգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան