Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
Քաղաքականություն

Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։

Այս մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։

«Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է», - ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն ինչ, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։

Զախարովան հավելել է, որ զինված հակամարտության առաջին օրերից՝ 2020 թվականի աշնանը, ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ ԱԳՆ ներկայացուցիչը նրանց, ովքեր մոռացել են, խորհուրդ է տվել այցելել ՌԴ նախագահի և ԱԳՆ կայքեր, որտեղ հրապարակված է ԶԼՄ-ների համար հայտարարությունների և հաղորդագրությունների ժամանակագրությունը, ինչպես նաև վերանայել պաշտոնական մեկնաբանությունները, այդ թվում ՝ ԱԳՆ–ի գծով։

Նշենք, որ երեկ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր. «2020 թ. 44–օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում ԼՂ–ի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենք իրենց մեջ փակել են»: