«Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է. Արշակ Կարապետյան
Այն, որ գործող վարչախումբն ահաբեկված է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունից, դա արդեն իսկ անհերքելի իրականություն է: Ոչ մի կերպ չկարողանալով խոչընդոտել «Համահայկական ճակատ» շարժման գործունեությանը և պատասխանել Արշակ Կարապետյանի հնչեցրած իշխանական վերնախավի ոչ հայանպաստ գործելաոճի մասին բազմաթիվ փաստերին, արդեն իսկ անցել են հին և հայտնի մեթոդներին:
Փաստացի իշխանական քարոզչամեքենան բոլոր ուղղություններով սկսել է հակաքարոզչություն իրականացնել գեներալ Կարապետյանի և նրա շրջապատի մասին:
Նախորդ շաբաթ լուր տարածվեց, որ հնարավոր անհեթեթ բոլոր պատճառաբանություններով համապատասխան գերատեսչությունը փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը։
Զարմանալի չէր, որ մերժվել է կուսակցության գրանցումը, ընդ որում տարօրինակ և անհեթեթ պատճառաբանություններով։ Ի դեպ, պատճառաբանությունները վերաբերում են հիմնականում տեխնիկական «թերություններին»:
Ասել է, թե մեկի պարագայում կարելի է աչք փակել, մյուսի դեպքում՝ օրենք բանացնել: Մեծական մի խոսք կա «Արջը ահից է գոռում»:
Փաստացի, գործող իշանություններն այնքան են մտահոգված «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության գործունեությունից, որ արդեն մի քանի օր է իրենց թույն ու մաղձը ներկայացնում են տարատեսակ անհեթեթ և ոչ հավաստի քարոզչական մեխանիզմներով, ընդհուպ «Համահայկական ճակատ» կուսակցության անցկացրած համագումարն անվանելով ֆեյք: Իհարկե, գործող իշխանություններից որևէ մեկն այլ բան չէր էլ սպասում։ Յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ բացառապես տեխնիկական թերությունների մասին արված պատճառաբանությունները ոչ միայն լուրջ չեն, այլ նաև վկայում են, որ գործող իշխանությունները վախեցած են գեներալ Կարապետյանի և նրա թիմի գործունեությունից:
Իսկ մեր աղբյուրի փոխանցմամբ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար:
Մեր ձեռքի տակ են ապրիլի 5-ին «Համահայկական ճակատ» կուսակցության անցկացված համագումարի ընթացքում արված լուսնկարները, ինչը փաստում է, որ կուսակցության համագումարը եղել է բազմամարդ, անգամ համագումարին ներկա են եղել օրենքի պահանջից կրկնակի անգամ ավելի մասնակցիներ:
Լուսանկարները ներկայացնում ենք ստորև։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան