Մարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը. Արա Աբրահամյան
Մարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը, մահվան բերան ուղարկեց և ճակատագրի քմահաճույքին թողեց մեր հայրենակիցներին:
Փաշինյանը վկայակոչում է ժողովրդին, ով նրան «մանդատ է տվել»: Ոչ ոք նրան չի տվել մանդատ նրա համար, ինչ այսօր անում է Հայաստանում: Մարդիկ չեն քվեարկել Փաշինյանի համար, ով, պլաստմասի կտորը թափահարելով, հանձնում է մեր հողերը՝ խախտելով երկրի Սահմանադրությունը և ի վնաս հայ ժողովրդի շահերի:
Ինչո՞ւ է Փաշինյանը գնում միակողմանի զիջումների՝ չմտածելով հայ ժողովրդի մասին, ոչ մի պայման չի դնում: Նրա մտքով չի՞ անցնում՝ բարձրացնել մեր այն հայրենակիցների կամ Արցախի նախագահների և մյուս ղեկավարներ հարցը, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտում: Հարց չի՞ բարձրացնում Ռուբեն Վարդանյանի մասին, ում ծննդյան օրն է այսօր: Մենք շնորհավորում ենք նրան, ոգու ամրություն և առողջություն ենք մաղթում և սպասում ենք նրա շուտափույթ ազատմանը:
Իսկ ի՞նչ է դրա համար անում Հայաստանը՝ ոչի´նչ:
Հատված Արա Աբրահամյանի՝ «Երկիր մեդիաին» տված հեռուստահարցազրույցից




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան