Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած անհեթեթ հայտարարություններին ի պատասխան, նկատել, որ որքան լավ է Փաշինյանը գեղեցիկ խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը։
Ըստ Կարապետյանի, նա փորձում էր իր ելույթում պարտությունը մեզ՝ բոլորիս ներկայացնել որպես հաղթանակ։ Նկատելով, որ պատմության մեջ չի եղել դեպք, որ ստորագրած թուղթը փրկի հայրենիք, կամ ապահովի խաղաղություն:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշել է, թե ագրեսորին կարող է կանգնեցնել միայն ուժը, ագրեսորին կարող է հանգստացնել միայն վախը։ «Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մենք պետք է ունենանք ուժեղ անվտանգության համակարգ և մեր դեպքում մենք պետք է ունենանք ստրատեգիական կամ ռազմավարական բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի, դա է մեր բոլորիս խաղաղության երաշխիքը»,- ասել է Արշակ Կարապետյանը։
Նա նաև հավելել է, որ այսօր մեր բանակը դարձել է ինչ-որ զինվորական քաղաքացիական կազմակերպություն, բանակում չկա զինամթերք, հողերը հանձնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անմիջապես շնորհել է բարձրաստիճան կոչումներ մի շարք զինվորականների՝ ընդմիշտ կապելով իրեն պատմության մեջ իր հետ միասին որպես խումբ, որը որ հանձնել է հողերը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը նշել է, որ չի խոսում տվյալ զինվորականների մասին, որոնց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստիպել է ստորագրել փաստաթուղթ, որտեղ գրված է եղել, որ իրենք այդ ամենն անում են կամավոր՝ հանուն հայրենիքի։ Փաշինյանը պատրաստվում է ապագայում իր դավաճանությունը նորից գցել զինվորականների վրա, այն մարդկանց վրա, որոնց շնորհել է զինվորական կոչումներ։
Արշակ Կարապետյանը հիշեցրել է իր հին խոսքը՝ «Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից վերածնվում են, ազգեր, որոնք հանձնվում են՝ վերանում են»։
«Հաղթանակը մերն է լինելու, այդ դավաճանն իր շքախմբով շարք է կանգնելու և արդեն նա իր ստորագրությամբ մտավ հայոց պատմության մեջ։ Թող չհամեմատվի ո՛չ մի թագավորի հետ, որովհետև ո՛չ մի թագավոր իր երկիրն անցյալում չի դավաճանել, հնարավոր է իրենց դավաճանել են, բայց ինքը չի դավաճանել, ինքն առաջին մարդն է, առաջին երկրի ղեկավարն է, որ լինելով այդ պաշտոնին, լինելով Հայոց երկրի ղեկավար դավաճանեց այդ երկիրը»,- նշել է Կարապետյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան