Եթե Բայդենը չմասնակցի Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովը, Պուտինը հոտնկայս կծափահարի. Զելենսկի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ այնքան ուժեղ» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ բաց թողնել Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը կայանալիք խաղաղության գագաթնաժողովը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել համաժողովին, քանի որ նախընտրական քարոզարշավի շրջանակում այդ ժամանակ մեկնելու է Կալիֆոռնիա։ Սպիտակ տունը, սակայն, պաշտոնապես չի հայտարարել նախագահի ծրագրերի մասին։
«Հիմա կլինի խաղաղության գագաթնաժողով, որը կազմակերպում է ամբողջ աշխարհը, և հետո կլինի նման մի բան, որը կփորձի կազմակերպել Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը պետք է խաղաղության գագաթնաժողովին և մյուս առաջնորդներին, ովքեր նայում են ԱՄՆ արձագանքին», - ասել է Զելենսկին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ «շատ կցանկանար, որ ԱՄՆ նախագահն անձամբ մասնակցեր» գագաթնաժողովին։ Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի բացակայությունը «կծափահարի Վլադիմիր Պուտինը՝ ընդ որում, հոտնկայս»։
Ուկրաինան Շվեյցարիայի հետ Խաղաղության գագաթնաժողով է նախապատրաստում, որը կսկսվի հունիսի 15-ին։ Այժմ հաստատվել է ավելի քան 80 պետության մասնակցությունը, և Ուկրաինան շարունակում է աշխատել առաջնորդների հետ՝ հրավիրելով նրանց Գագաթաժողովին։
«Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, որոնք դեռևս կողքից են հետևում Խաղաղության գագաթնաժողովին նախապատրաստվելու գլոբալ ջանքերին. դիմում եմ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին: Խնդրում եմ՝ աջակցեք Խաղաղության գագաթնաժողովին ձեր անձնական առաջնորդությամբ և մասնակցությամբ»,- ավելի վաղ ասել էրէ Զելենսկին։
Հիշեցնենք, որ երկօրյա բարձր մակարդակի գագաթնաժողովում մասնակիցներն ուղիներ են փնտրելու Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
Նշվում է, որ ՌԴ-ն միջոցառմանը չի մասնակցելու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան