Սրբապղծություն Փաշինյանի կատարմամբ
Սարդարապատում երեկ տեղի ունեցած միջադեպը համատիեզերական խայտառակություն կարելի է համարել։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջին անգամ արգելել են մասնակցել հանդիսավոր արարողությանը՝ նվիրված Հանրապետության օրվան։
Ցերեկը, երբ Կաթողիկոսն իրեն ուղեկցող շքախմբի հետ ժամանել է Սարդարապատի հուշահամալիր, նրա առջևը կտրել են սև և կարմիր բերետավոր ոստիկանները, արգելել հոգևորականներին բարձրանալ հուշահամալիր։ Հոգևորականները ճեղքել են ոստիկանական շղթան, բարձրացել, աղոթք հղել, բայց կարճ ժամանակ հետո հեռացել են, երբ գործող վարչախմբի ներկայացուցիչները նրանց հայտնել են, թե իրենց մասնակցությունը նպատակահարմար չեն գտնում հանդիսավոր արարողությանը։
Այն, որ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է ընդդեմ Հայ առաքելական եկեղեցուն, որևէ մեկի համար գաղտնիք չէ, մյուս կողմից էլ, առնվազն անլուրջ է մտածել, թե սա Փաշինյանի ընդամենը պատասխանն է Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանի հայտարարություններին։ Փաշինյանը բավական հաշվենկատ, քաղաքական իրավիճակը լավ պատկերացնող և բլեֆ սիրող երևույթ է, ընդ որում իր այս քայլն էլ մաքուր քաղաքական ակտ է ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այս կերպ փորձում է տպավորությունը խորացնել, որ ընդդիմադիր շարժման թիկունքում կանգնած է հենց Հայ առաքելական եկեղեցին, մյուս կողմից էլ Կաթողիկոսին ներքաշում է քաղաքական պայքարի մեջ, որպեսզի ավելի կոնսոլիդացնի սեփական թիմը, քարոզիչների և իշխանական համակարգը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ եկեղեցուն կարգելով ընդդիմության գործողությունների գլխավոր պատասխանատու։
Թե ինչպե՞ս կարձագանքի Հայ առաքելական եկեղեցին, որն ի տարբերություն Փաշինյանի, հարյուրամյակների բավականին լուրջ քաղաքական հմտություններ ունի, դեռևս վաղ է խոսել։ Ամեն դեպքում, Հայ առաքելական եկեղեցուն վիճակ և մարտահրավեր է նետված, Փաշինյանը խաղալու է մինչև վերջ և այդ մասին հստակ արտահայտվել է։
Արսեն Ոսկանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան