Ինչո՞ւ են դադարեցրել ռուսական ալիքի սփռումը
Հայաստանի գործող վարչախումբը դադարեցրել է ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Պաշտոնապես հիմնավորում է, թե պատճառը ռուսական կողմի 2,5 ամսվա պարտքն է, և հեռարձակումը դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը, ընդ որում պարտքի գումարը չափազանց փոքր է, ընդամենն ամսական 3000 դոլար։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայարապետյանի առաջարկով։ Բանն այն է, որ ռուսական հեռուստաալիքները սովորաբար գումարները վճարում էին եռամսյակը մեկ, այդպես շատ ավելի հարմար է, և ընդամենը 2,5 ամիս անց պարտքը պատճառ բերելով, հեռարձակման դադարեցումը հենց քաղաքական, այլ ոչ տնտեսական հարց է։
Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ, եթե ռուսական կողմը վճարի պարտքը, Փաշինյանը հանձնարարել է ամեն գնով փակել ոչ միայն Առաջին ալիքի, այլ նաև մյուս հեռարձակվող հեռուստաալիքների եթերը, պատճառը, բնականաբար, ռուսական եթերից Հայաստանի գործող իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն է։
Նախօրեին «Մեծ խաղ» հաղորդման ընթացքում Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ու այլ փորձագետներ ու քաղաքական գործիչներ «քարուքանդ» են արել փաշինյանական վարչախմբին իրենց քննադատություններով, ինչը, մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլորովին դուր չի եկել Փաշինյանին, և նա գազազած զանգահարել է տարբեր ՔՊ-ական պաշտոնյաների՝ պահանջելով հենց տեղում դադարեցնել հեռարձակումը։
Արմենուհի Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան