Վարչախումբն ընդդեմ հայկական սփյուռքի
Նիկոլ Փաշինյանի վարչախումբն այժմ էլ շարունակում է թիրախավորել Սփյուռքին, այնտեղ կրկին դիմակայության օջախներ ստեղծել, իրար դեմ հանել ավանդական կուսակցություններին, նաև փորձել պառակտել Սփյուռքի կառույցներին, իր դեմ շարժումը թուլացնելու, ինչպես նաև տպավորություն ստեղծելու, թե հայ ժողովրդի մի մասն իր հետ է։
Երեկ Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Վերջինս հայտարարել է, թե ՍԴՀԿ-ն կիսում է Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը։
Սարաֆյանին նաև այս օրերին քարշ են տալիս տարբեր իշխանական լրատվամիջոցների եթերներով, երեկ էլ Հանրային հեռուստաընկերության եթերում քննադատել է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը՝ հայտարարելով, թե իրենք չեն կիսում այդ շարժման խոսույթը։
Ըստ էության, գործող վարչախմբի նպատակը մեկն է, ոչ միայն Սփյուռքում, այլ նաև Հայաստանում ցույց տալ, թե իրենց դեմ շարժումը լիակատար չէ և չի ընդգրկում ժողովրդի լայն զանգվածները, ընդհակառակը, որոշակի աջակցություն ունեն Սփյուռքում։
Իրականում այդպես չէ, ընդամենը սփյուռքյան կառույցների մի փոքր հատված, այն էլ սեփական նեղ անձնական շահերի համար, աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ դրա դիմաց որոշ արտոնություններ ստանալով, մի մասն էլ պայմանավորվել է Փաշինյանի հետ տեղերում փորձում են թուլացնել ավանդական կուսակցությունների՝ հատկապես ՀՅԴ ազդեցությունը, սեփական ճղճիմ նպատակների, Սփյուռքի գծով հանձնակատարներ նշանակվելու և Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորվելու նպատակով։
Փաշինյանն այդ առումով կարծես խնդիր չունի, պատրաստ է գործակցել յուրաքանչյուրի հետ, միայն թե սեփական շահերն առաջ մղվի, ինչպես նաև թուլացնի Սփյուռքը, իսկ Սփյուռքի թուլացման թիվ 1 շահառուներն ինչպես հայտնի է, Թուրքիան և Ադրբեջանն են։
Շահանե Ազիզյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...