Արդարադատություն՝ նիկոլյան ձևով կամ Փաշինյանի նոր ֆեյք պրոֆիլը
Այն, որ նիկոլական ֆեյք ինդուստրիան վերջին շրջանում չի կարողանում թաքցնել իր վախերը և օր ու գիշեր զբաղված է ապատեղեկատվության և պարզագույն մանիպուլիացիաների տարածմամբ՝ արդեն բազմիցս անդրադարձել ենք։ Պարզվում է, սակայն, որ նույնիսկ ֆեյքերի ռեսուրսներն արդեն սպառվում են, և Փաշինյանը քարոզչական մանիպուլիացիաների դաշտ է նետում արդեն իր յուրային-ենթականերին, օրինակ՝ ոչ ավել, ոչ պակաս, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
Վերջինս չի ալարել, նստել, իր ֆեյսբուքյան էջում կոլաժ է սարքել՝ Արշակ Կարապետյանով ու Բագրատ Սրբազանով սկսած, Ռոբերտ Քոչարյանով ու Հայկ Մարությանով վերջացրած, վերնագրելով՝ Փրկիչները․․․
Այս ամենի մեջ ամենաուշագրավն այն է, որ Արցախի հանրապետությունը մսխած, Ալիևի պահանջների բեռի տակ համապատասխան դիրք ընդունած ու հայապատկան տարածքները մաս-մաս թշնամուն միակողմանիորեն զիջող իշխանությունը, փոխանակ լեզուն հետևի համապատասխան փափուկ մասը խոթելու, դեռ լկտիություն ունի հեգնել իրենց քաղաքական ձեռնոց նետած անձանց կամ ուժերին՝ փորձելով անլրջացնել իրենց քաղաքական հակառակորդներին։
Այն, որ այս ապիկար իշխանությունները, իրենց դիլետանտությամբ ու բացառիկ տգիտությամբ, երկիրը հասցրել են այն վիճակին, որ արդեն Հայաստանին իսկապես փրկիչներ են հարկավոր, արդեն իսկ փաստ է, բայց որ նրանք կարող են լկտիություն ունենալ՝ հեգնելու այդ փաստը, արդեն հայ ժողովրդի ամոթն է։
Գրիգոր Մինասյանն ու իր նման Նիկոլի խամաճիկները դեռ իրենք պետք է փրկիչներ որոնեն, երբ Նիկոլն իր հերթական ձախողման մեղավորներ նշանակելիս նմաններին ևս կնետի քաղաքական աղբանոց՝ որպես հերթական համացանցային մուտիլովկաների կերակուր։
Հ․Գ․ - Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը շարունակում է մնալ Արշակ Կարապետյանի նկատմամբ այս իշխանությունների ընդգծված վախերը։ Կարապետյանը զբաղված է Համահայկական ճակատի և համանուն կուսակցության ընդլայնմամբ, նոր ուժերի ներգրավմամբ, հեղինակավոր միջազգային լրատվականներին հարցազրույցներ է տալիս, առայժմ որևէ հանրահավաք կամ լայնամասշտաբ ակցիա չի հրավիրել, սակայն նիկոլական քարոզչամեքենան զօր ու գիշեր զբաղված է նրա դեմ կեղծիքներ տիրաժավորելով։ Այսինքն՝ մարդու դեմ մի ամբողջ քարոզչամեքենա է աշխատում բացառապես օրինական քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Ու սա տիրաժավորվում է նաև արդարադատության նախարարի կողմից․ մի մարդու, ով ի պաշտոնե պարտավոր է ապահովել բոլոր քաղաքական ուժերի հավասար մրցակցությունը։
Դե, նիկոլյան արդարադատությունը հազիվ այդքան լինի, իսկ Նիկոլի արդարադատության նախարարը հազիվ ֆեյքի դեր կարող է կատարել։
Սա է, ցավոք, իրականությունը։
Արտակ Հարությունյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...