Ռուսաստանն արձագանքում է Երևանի ոչ բարեկամական քայլերին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է Երևան և անցել է իր պարտականությունների կատարմանը։ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել, թե ակնկալում են, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի անվիճելի դերի ըմբռնումը։
«Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր առանձին–առանձին, ոչ էլ Արևմուտքն ամբողջությամբ»,- ասել է Գալուզինը։ Փոխարտգործնախարարի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի ԱԳՆ-ին հղած բողոքի նոտայի ֆոնին։
Երևանի Նոր Նորք վարչական ղեկավարը Հայաստանի դեսպանի հետ այցելել է Բուչա քաղաք։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ սա Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ է։
Իսկ առաջիկայում ոչ բարեկամական քայլերը շարունակվելու են։
Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Թե ո՞ր տեղակալը, չի հաղորդվում։ Վրաստանը համաժողովին ներկայանալու է վարչապետի և արտգործնախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։ Բեռլինում հունիսի 11-ից 12-ը Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան։
Ենթադրվում է, որ կմասնակցեն 60 երկրներից 2000 մարդ։
Ուշագրավն իհարկե, այդ համաժողովին փոխարտգործնախարարի մակարդակով մասնակցությունն էր։ Ըստ էության, այս հանգամանքը պաշտոնական Երևանը փորձելու է վաճառել Ռուսաստանի վրա՝ նշելով, թե վարչապետի, ԱԽ քարտուղարի, կամ արտաքին գործերի նախարարի մակարդակով չեն մասնակցում, մինչդեռ իրականում խնդիրն այն է, որ այսօր և վաղը Երևանում է գտնվում ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ Բրայենը, որի հետ էլ հանդիպումներ են կայանալու, և գործող իշխանությունները նախընտրում են Օ՛ Բրայենի հետ հանդիպումներն Ուկրաինայի հարցով համաժողովից։
Ամեն պարագայում, հակառուսական քաղաքականությունը, որին տուրք է տալիս պաշտոնական Երևանը, ինչ որ պահի լուրջ վտանգների առջև է կանգնեցնելու Հայաստանը։
Անահիտ Մարկոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...