Ադրբեջանը, COP29 գագաթնաժողովին ընդառաջ, ճնշում է ԶԼՄ-ներին և ակտիվիստներին. The Guardian
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են, ՄԱԿ-ի կարևորագույն կլիմայական բանակցությունները (COP29) հյուրընկալելու նախաշեմին, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ակտիվությունը ճնշելու համար:
Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը, նշելով, որ հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է նախորդ տարում առնվազն 25 լրագրողի և ակտիվիստի ձերբակալման դեպք. գրեթե բոլորը շարունակում են անազատության մեջ մնալ:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում կհյուրընկալի ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովը և ակնկալվում է, որ մոտ 200 երկրի կառավարություն, ներառյալ տասնյակ պետությունների ղեկավարներ, կմշակեն նոր գլոբալ մոտեցում կլիմայական ճգնաժամը լուծելու նպատակով անհրաժեշտ միջոցներ տրամադրելու համար: Շատ ակտիվիստներ և քաղաքացիական հասարակության խմբեր խոսել են իրենց մտահոգությունների մասին առ այն, որ կլիմայի հարցերի վերաբերյալ քարոզչությունը ճնշվում է լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների պատճառով:
Ակտիվիստներն իրենց մտահոգությունները բարձրացրել են Բոննում, որտեղ տեղակայված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) քարտուղարությունը: Բոննում բանակցությունների շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել քննարկումների ժամանակ: Մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող 23 հայ քաղբանտարկյալներին։ Որոշ ցուցարարներ Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են ցեղասպանության համար։
Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, որն այժմ քարոզարշավ է իրականացնում կլիմայի և մարդու իրավունքների հարցերով, նշել է, որ ցանկանում է COP29-ն օգտագործել որպես հնարավորություն միջազգային հանրության համար՝ խոսելու բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ինչի վերաբերյալ նա լուրջ մտահոգություններ ունի:
Ադրբեջանի կառավարությունը հերքել է ակտիվիստների պնդումները։
«Մենք լիովին մերժում ենք Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ բռնաճնշումների մասին պնդումները։ Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդվում քաղաքական համոզմունքների կամ գործունեության պատճառով»,- նշել է իշխանությունների ներկայացուցիչը։
The Guardian-ը նկատում է, որ ավտորիտար Ադրբեջանը, որտեղ սահմանափակված են լրատվամիջոցները և քաղաքացիական ազատությունները, համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը՝ անցած տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլի վարկանիշում զբաղեցնելով 154-րդ տեղը 180 պետությունների շարքում: Ադրբեջանը մեղադրվում է նաև քաղբանտարկյալներ պահելու համար։
«Անցյալ տարի հարևան Հայաստանի հետ պատերազմը վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար ավարտվեց 100,000 մարդկանց՝ իրենց տները լքելով»,- եզրափակել է պարբերականը՝ նկատի ունենալով օկուպացված Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան