«Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Իտալիայում G7-ի ղեկավարների հանդիպման շրջանակւմ անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է The Guardian-ը։
Ակնկալվում է, որ որպես համաձայնագրի մաս, Միացյալ Նահանգները պարտավորվում է երկարաժամկետ աջակցել Ուկրաինային, ասել է Սալիվանը:
«Ստորագրելով այս համաձայնագիրը՝ մենք նաև ազդանշան կուղարկենք Ռուսաստանին մեր վճռականության մասին։ Եթե Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ, Սալիվանը նշել է, որ համաձայնագիրը կներառի «ուկրաինական բարեփոխումների պարտավորությունները» և Միացյալ Նահանգների կարողությունը՝ «վերահսկելու իր կողմից մատակարարվող զենքի վերջնական օգտագործումը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...