Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան
«Ես ինքս մոտիկից ականատես եմ եղել կատարվածին և այն ինչ իրականացրել է ոստիկանությունը, բացարձակ անհամաչափ էր իրավիճակին։ Մի իրավիճակում, երբ մարդիկ նահանջում են, նրանց հետևից նռնակներ նետելը որևէ խելամիտ, իրավաչափ նպատակ չի կարող հետապնդել»,- Panorama.am-ին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը նռնակներ է նետել վիրավոր մարդկանց տարհանող մարդկանց վրա։
«Կան կադրեր, որ մարդիկ փորձում են վիրավորին տեղափոխել և նրանց մեջ նռնակ են գցում որպեսզի լրացուցիչ վնաս հասցնեն, սա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ երկրում քաղաքացիական պատերազմի դեպքում»,- ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ կա երկու կողմ, որից մեկը փորձում է բիրտ ուժի կիրառմամբ մյուսին ահաբեկել։
Չալաբյանն ասաց, որ անպայման իրավական ընթացք են տալու գործընթացին, քանի որ 100-ից ավել վիրավորներ կան՝ նաև ծանր, այդ թվում Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը, որին առանձնացրել են, տապալել գետնին և 10 ոստիկանով սկսել են ծեծել։
«Բայց ես որևէ սպասելիք չունեմ, որ այս հանցագործ իշխանությունն ինքն իր ստրուկներին պատժելու է»,-հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչը։




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»