Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի
Բաղրամյան պողոտան այսօրվանից արդեն բաց է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ երեկոյան հայտնել է, որ իրենք սպառել են 4 օրերի շրջանը։ Հիշեցնենք՝ Գալստանյանը 96 ժամ էր տվել իշխանություններին հրաժարականի համար։ Փաստացի, կարող է տպավորություն ստեղծվել, որ ընդդիմությունը ձախողվել է, ինչը որոշակիորեն օբյեկտիվ է։
Ի վերջո, ինքն իրեն և իր գլխավորած շարքերին նման վերջնագրերի առջև դնելով, ընդդիմադիր շարժումը բավականին լուրջ ռեպուտացիոն կորուստ կարող է ունենալ, իսկ ընդդիմադիր տրամադրված հանրությունն էլ հերթական հիասթափության ալիքն ապրի։
«Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այդ մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այդ մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ի՞նչ են ուզում անել,-նշել է Բագրատ Գալստանյանը և հավելել, որ ուզում է ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակահատվածը դարձնել ավելի ընդգրկուն, ավելի անգույն, կամ չակնկալիքների մասին, և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին»,- նշել է Գալստանյանը, հավելել, թե առաջիկա օրերին տարբեր հանդիպումներ է ունենալու որոշ քաղաքական ուժերի հետ, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է հունիսի 17-ին, երբ արտահերթ նիստ է հրավիրված։
Ընդդիմությունն իհարկե, ինքն էլ հասկանում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բնավ մտադիր չէ ներկայանալ այդ արտահերթ նիստին, ձախողելու են, ուստի կողմնակիցներին կոչ է արել աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ, նրանց համոզել և բացատրել խորհրդարան ներկայանալու։
Ամեն դեպքում գործող իշխանություններն առայժմ խուճապի նշաններ ցույց չեն տալիս, և ընդդիմությունն ամբողջական մարտավարությունը փոխելու կարիք ունի, հարկավոր է նոր մոտեցումներ որդեգրել և դուրս գալ վերջնագրերով խոսելու պրակտիկայից, ավելի ինստիտուցիոնալացնել ընդդիմադիր շարժումը՝ Փաշինյանին հեռացնելու համար։
Արման Արամյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան