Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձախողումից հետո, բնականաբար, գործող իշխանությունները պետք է անցնեն լայնածավալ բռնաճնշումների, ձերբակալությունների, ժանրի կանոններն են այդպիսին։
Հայ հեղափոխական դաշնակցությունն ահազանգել է, որ երեկվանից ուժայինները մուտք են գործել կուսակցության Եղեգնաձորի և Վայքի գրասենյակներ, բերման ենթարկել առնվազն 10 հոգու, ընդ որում հաշվի չեն առել մարդկանց սոցիալական դրությունը և սեռը։ Ձերբակալել են նաև երկու կնոջ՝ սկեսուրի և հարսի, հարսը մանկահասակ փոքրիկ երեխաներ ունի։
Քննչական կոմիտեն պնդում է, որ քննչական և վարույթային գործողություններ են իրականացնում, բայց թե ինչ քրեական գործի շրջանակներում, չի հաղորդվում, թեև քրեական գործն ամենևին էլ էական չէ։ Վարչախումբն ընդդիմախոսներին ճնշելու համար ցանկացած հոդվածով կարող է քրեական գործ հարուցել, մարդկանց ամիսներով և տարիներով պահել անազատության մեջ։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ փաշինյանական վարչախումբը կանգ չի առնելու, փորձելու հունիսի 12-ին իր կիրառած զենքի, ժողովրդի վրա նռնակներ նետելու, տասնյակ մարդկանց վնասվածքներ հասցնելու մեղքը բարդել հենց ընդդիմության վրա, առավել ևս, որ ինչպես պարզվեց, ոստիկանությունը գրեթե ամբողջ կազմով աջակցում է Նիկոլ Փաշինյանին և նրա խունտային։ Պատճառը, թերևս, պարգևատրումներն են, որով Փաշինյանը շռայլորեն օժտում է իրավապահ համակարգին։
Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը վերածվել է ոստիկանապետության, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով, իսկ արևմտյան կառույցներն ու իրավապաշտպանները բոլորովին ուշադրություն չեն դարձնում։
Աննա Մինասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան