Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին երեք օրերին գտնվում է Սյունիքում, այցելում մարզի գյուղեր, խոսում սահմանազատումից, նաև տարատեսակ խոստումներ տալիս տեղի գյուղացիներին։ Փաշինյանը նաև չի բացառել, որ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը կարող է լինել Սյունիքից, ընդ որում նշել է, թե այդ մասին որոշումը կայացնելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգի հաստատումից հետո։ Վերջնաժամկետը կանոնակարգի հաստատման հուլիսի 1-ն է։
Տավուշի մարզում իրականացնելով սահմանագծման և սահմանազատման աշխատանքները Փաշինյանն այժմ էլ մտադիր է հաջորդ փուլն իրականացնել Սյունիքում։ Սա ևս մեկ հնարավորություն է նրա համար կատարելու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը։ Տրամաբանական կլիներ Տավուշից հետո հյուսիսից դեպի հարավ իջնել սահմանազատման գործընթացում, բայց դա չէր բխում Ադրբեջանի շահերից։
Բանն այն է, որ ի տարբերություն Տավուշի և մասամբ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում չափազանց շատ են այն տարածքները, որտեղ Ադրբեջանն առաջ է եկել և զբաղեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքները և այժմ Սյունիքում սահմանազատում, սահմանագծում իրականացնելուց հետո Ադրբեջանը հնարավորություն կունենա հրաժարվելու հետագա գործընթացից, իսկ այդ կերպ Փաշինյանը կերկարաձգի իր իշխանությունը, դրա համար է հենց վարչախումբն ամեն ինչ անում հաջորդ փուլը Սյունիքից սկսելու համար։
Անվտանգության հարցերով փորձագետ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին։
«Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենը, իսկ Տավուշում՝ Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը»,- նշել է պատգամավորը։
Նունե Երիցյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան