ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում
Միացյալ Նահանգների ակտիվությունը Հայաստանի տարածքում արդեն չափազանց ակնհայտ է դառնում։ Օրեր առաջ Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենը, և Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել էին ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության համաժողովով։
Նիստի արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Վաշինգտոնը վերահաստատել էր իր աջակցությունը Հայաստանին։
Երեկ էլ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի ռեսուրսների և կառավարման հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, որը բավականին մեծ պատվիրակության գլուխ անցած մասնակցել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։
Արտգործնախարարի հետ հանդիպմանն էլ Վերման նշել է, թե Վաշինգտոնը ցանկանում է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ, առ այն, թե ինչպես կարող են առաջընթաց գրանցել առանցքային խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում։
Միրզոյանը և Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում։ Առաջիկայում, ըստ մեր տեղեկությունների, ամերիկյան ևս մեկ պատվիրակություն է ժամանելու Հայաստան քննարկելու արդեն քաղաքական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը։
ԱՄՆ-ն նաև հայտարարել էր պաշտպանության նախարարություն ռազմական խորհրդատուներ ուղարկելու Հայաստանի կարիքները գնահատելու մասին։ Այս ամենը վկայում է, որ Վաշինգտոնն այլևս անձամբ է ցանկանում տեղավորվել հարավ-կովկասյան տարածաշրջանում, իսկ հաշվի առնելով, որ Վրաստանը լայն քայլերով գնում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցում, ըստ բազմաթիվ փորձագետների, Միացյալ Նահանգները նոր հենակետ է դիտարկում Հայաստանը։
Իհարկե, այդ ամենը ո՛չ հայերի և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների գեղեցիկ աչքերի համար չէ որ արվում է, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու իրենց քայլերում արևմտյան իշխանություններն անհրաժեշտ պլաստդարմի կարիք ունեն և այդպիսին դիտարկում են հենց Հայաստանի Հանրապետությունը։ Թե դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի ապագայի համար, դեռևս պարզ կլինի առաջիկայում։
Շուշանիկ Տեր-Հովհաննիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան