Իրանի փոխնախագահը հանել է թեկնածությունը նախագահական ընտրություններից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում:
«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու և Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի խնդրանքին ի պատասխան ես հրաժարվել եմ շարունակել ճանապարհը և հուսով եմ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն հնարավորությունից՝ միավորվելու և հզորացնելու հեղափոխության շարժումը»,- ասվում է ուղերձում։
Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «պահպանել երկրի շահերը»:
Իր հայտարարության վերջում նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտրած քաղաքական գիծը։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 անձից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է միայն վեց թեկնածուի, որոնցից մեկը Իսլամական Հանրապետության փոխնախագահ Ղազիզադե Հաշեմին էր։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիսում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է նախագահ Ռաիսին: Նրա հետ եղել են արտաքին գործերի նախարարության ղեկավարը և Իսլամական Հանրապետության կառավարության մի շարք պաշտոնյաներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան