Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում (տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Աշտարակի գործընկերների հետ, հայտնում են Ոստիկանությունից։
Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով` կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ` ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը:
Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը և վերջին շրջանում թաքնվում էր Աշտարակ քաղաքում:
Հետխուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր` մինչ Վրաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացակարգի ավարտը:




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտ...
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան