Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը. Մհեր Ավետիսյան
1or.am-ը գրում է.
Օրերս Մոսկվայում կայացել է Ռուսաստանի «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական քաղաքացիական հայրենասիրական շարժման 6-րդ համագումարը, որին մասնակցել են ավելի քան 150 մասնակիցներ Ռուսաստանի 89 տարածաշրջաններից և միջազգային հանրության անդամներ։
Ռուսաստանի «Անմահ գունդ» շարժման գլխավոր միջազգային համակարգող Մհեր Ավետիսյանը ևս մասնակցել է միջոցառմանը, ողջունել շարժման ակտիվիստներին։
«Անմահ գունդ» միջազգային շարժումը միտված է պահպանելու պատմական հիշողությունները, այն կարևոր դեր է խաղում մարդկանց միավորման, պատմական ճշմարտության պահպանման և սերունդներին փոխանցման հարցում, սերունդների խիզախության և ընդհանուր արժեքների պահպանման համար։
Նախաձեռնությանը մասնակից յուրաքանչյուր երկիր իր ներդրումն է ունենում պատմական ճշմարտության և ընկած հերոսների հիշատակը հարգելու գործում։
«Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը, ինչպիսին էլ որ այն լինի, միայն նման պայմաններում է հնարավոր խաղաղություն ամբողջ աշխարհում»,- նշել է Մհեր Ավետիսյանը։
Նա ընդգծել է տարբեր երկրների հետ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը, ինչպես մերձավոր, այնպես էլ հեռավոր արտերկրում, ներառյալ ԱՊՀ երկրները՝ հիշեցնելով նաև իրենց հանդիպումը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
«Մենք ծրագրում ենք հանդիպումներ անցկացնել տարբեր երկրների ղեկավարների հետ՝ բարձրացնելով «Անմահ գունդ» միջազգային շարժման կարգավիճակը, նաև հանդիպում է նախատեսված Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մշտական խորհրդի և նրա ղեկավարի՝ Մեզենցևի հետ։
Այժմ մենք հնարավորություն ունենք շարունակելու մեր գործունեությունը «Անմահ գունդ» շարժման հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Ավետիսյանը։
Համագումարում արձանագրել են համակարգողների օտարերկրյա թիմի բավական սահուն և կազմակերպված աշխատանքը, բազմաթիվ այն միջոցառումները, որ նվիրված էին հաղթանակի օրվան։ Շարժման միջազգային տարածումը ներառում է աշխարհի 116 երկրների 220 քաղաքներ։
Արամ Առաքելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան