Մոսկվայում բանակցում են Պուտինն ու Օրբանը. Բրյուսելի պնդմամբ՝ Հունգարիայի վարչապետն այս այցի ընթացքում չի ներկայացնում ԵՄ-ն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա, որտեղ մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակացությունները, հաղորդել է dw.com-ը:
«Վարչապետ Վիկտոր Օրբանն իր խաղաղարար առաքելության շրջանակում ժամանել է Մոսկվա, կառավարության ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին:
Հուլիսի 5-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետը «ոչ մի կերպ» չի ներկայացնում ԵՄ-ն այս այցի ընթացքում։
Օրբանի այցը Մոսկվա «կատարվում է բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում», - ընդգծել է Բորելը՝ հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հունգարիան վերջերս ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, դա Օրբանին պաշտոնական լիազորություններ չի տալիս ներկայացնել Եվրամիությունը արտասահմանում, դա անելու իրավունքը վերապահված է Բորելին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...