Ռուսաստանում Հայաստանի դեսպանին փոխելու են
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նրա այցը Բելգորոդ, զոհերի հիշատակը հարգելը հարուցել էր գործող վարչախմբի նյարդային արձագանքը, ՔՊ-ից պահանջներ էին հնչել անհապաղ հեռացնել դեսպանին։ Երեկ, ամերիկյան կոնգրեսականների հետ համատեղ ասուլիսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը շուտով նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում:
Բայց թե ով է թեկնածուն, ու արդյոք հաստատվել է ագրեմանը, չմանրամասնեց: Արդեն ամիսներ շարունակ տեղեկություններ են շրջանառվում, որ դեսպանի պաշտոնի համար առաջարկվել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը։ Միայն վերջերս լուր հայտնվեց, որ Մոսկվայից հաստատել են Արսենյանի ագրեմանը։
Ընդ որում, բացառապես ՌԴ նախագահական աշխատակազմի կողմից, ՌԴ ԱԳՆ-ից հրաժարվել են հաստատել։ Բայց հայտնի չէ, թե երբ է դեսպանի նշանակումը լինելու։ Ի տարբերություն Վաղարշակ Հարությունյանի, Արսենյանը հակառուսական մի շարք բարձրագոչ հայտարարություններ է արել, որոնք արժանացել են ռուսական շրջանակների քննադատությանը, և, դեսպան դառնալու դեպքում նա բավական բարդ հարաբերություններ է ունենալու պաշտոնական մարմինների ու փորձագիտական շրջակաների հետ։
Թերևս, Փաշինյանի ուզածն էլ հենց դա է։
Իսկ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը դիվանագիտորեն է պատասխանել ՀՀ դեսպանի փոխարինման մասին հարցին, նշել, թե Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում:
Նելլի Արմենակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...