Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է
Քաղաքականություն

Էրդողանի նուրբ ակնարկները

Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին խոսել է հայ-թուրքական հարաբերություններից՝ առաջ մղելով «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջը։

«Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ»,- ասել է Էրդողանը` Նյու Յորքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ նա նշել է, որ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի, որը կբավարարի բոլոր կողմերի՝ հատկապես Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի շահերը։

Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը։

«Ինչո՞ւ չդիտարկենք սահմանի բացման հարցը։ Նախկինում մենք արդեն ամեն ինչ ասել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցն Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ չի քննարկել։ Հայաստանից առայժմ չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունները։ Ընդհանրապես, Անկարային արձագանքելու հարցում Հայաստանը չափազանց զգույշ է, բայց հաղորդուղիների հարցով մշտապես նշել են, թե այն պետք է լինի ՀՀ իրավազորության ներքո։ Առաջ մղելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ Էրդողանը փաստում է, որ Անկարայի ու Բաքվի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։

Հասմիկ Մուրադյան