Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից
Հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք կայանալու են այս ամիս, արդեն հասցրել են արժանանալ Ռուսաստանի քննադատությանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքը Հարավային Կովկասում Հայաստանին ներգրավում է Ռուսաստանի դեմ ուղղված համագործակցության տարբեր ձևաչափերի մեջ:
«Այդ զորավարժություններն ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և հասարակական հարձակումներ է կատարում այդ կազմակերպության դեմ»,-ասել է Զախարովան։ Նրա պնդմամբ, Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանում հակամարտությունների մնացորդային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։
Զախարովայի խոսքով, այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները և արտաքին քաղաքականությունը։
«Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները պետք է տեղի ունենան հուլիսի 15-ից 24-ը։ Նախորդը տեղի էր ունեցել 2023 թ. սեպտեմբերին։ Մոսկվան այն ժամանակ էլ խստորեն քննադատել էր այդ զորավարժությունները։
Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ մերժել էր ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցելու առաջարկները, բայց այժմ ոչ միայն ընդունում է, այլև ինքն էլ առաջարկում է։ Փոխարենը, համառորեն հրաժարվում է ՀԱՊԿ-ի գծով բոլոր վարժանքներից։ Ի վերջո, ՀՀ այս քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենալու։
Գոհար Թովմասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...