Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր՝ 62 ՄՎտ հզորությամբ արևային կայանը
Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ 130 հա տարածք զբաղեցնող, 62 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները ստանձնել է Shtigen ընկերությունը։ Շինարարությունը սկսվել է 2023-ի նոյեմբերից. աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը՝ սաստիկ ցրտին, և ոչ էլ գարնանը՝ քամուն ու անձրևին. Shtigen-ի աշխատաթիմը պատրաստ էր, այդ թվում` եղանակային մարտահրավերներին։
Շինարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
«Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128․332 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։
Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան․ այդ մասին փաստում են թե՛ տեղացի և թե՛ միջազգային մասնագետները։
Նախագծի իրականացման համագործակցային աշխարհագրությունը չափազանց լայն է, ինչպես ինքը՝ բուն նախագիծը։ «Մասրիկ-1»-ի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել է Shtigen-ին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...