ԱՄՆ-ն Հայաստանից է պահանջում զիջումների գնալ
Մինչ փաշինյանական վարչախումբը փորձում է երկիրը տանել դեպի Արևմուտք՝ հանրությանը համոզելով, թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու դիմակայունությունը, նույն այդ Արևմուտքը Երևանից է պահանջում նոր զիջումների գնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստանալու համար։
ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, թե Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա։
Որևէ առաջընթացի մասին կողմերը, նշենք, հանդիպումից հետո չէին հայտարարել։ Միլլերը նշել է, թե խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն, իսկ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի առաջ մղման հարցում։
«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», - ասել է Միլլերը։
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս բարդ ընտրություն ու ծանր փոխզիջումներ արել է բացառապես Հայաստանը, այժմ էլ Ադրբեջանն ու Թուրքիան նորանոր պահանջներ են ներկայացնում, և ԱՄՆ-ը, իր այս արձանագրմամբ Երևանին մղում է նոր զիջումների։
Ահա այսպիսի երկդիմի քաղաքականություն։
Սիրան Ավետիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...