Վարչախմբի խոսքի ու գործի տարբերությունը
ԵՄ հետ հարաբերությունների լավացման մասին հոխորտացող իշխանություններն իրականում ավելի շատ են գործարկցում նույն ԵԱՏՄ-ի հետ, ամրապնդում ՌԴ-ի հետ տնտեսական կապերը, առևտուրը, ձեռքի հետ էլ հանրությանը մոլորեցնում հակառակ թեզերով։ Այս տարվա հունվար-մայիսին աճել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ Եթե նախորդ տարվա հինգ ամսում իրականացվել է 2,8 մլրդ դոլարի առևտուր, 2023 թ. այդ թիվը հասել է 7,6 մլրդ դոլարի։
Արտաքին առևտրաշրջանառության մեջ առյուծի բաժինը ՌԴ-ինն է՝ 7,5 մլրդ դոլար, որը կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 45.9 տոկոսը։ Փոխարենը նվազել է Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը. 2023 թ․ առաջին հինգ ամսում իրականացվել էր 1,1 մլրդ դոլարի առևտուր, իսկ այս տարի՝ 877,4 մլն դոլարի։
Սա ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 5.1 տոկոսն է։ Աճ է արձանագրվել այլ երկրների հետ առևտրաշրջանառության մեջ. 2023 թ. հինգ ամսում առևտուրը 3,4 մլրդ դոլար է կազմել, այս տարի՝ 7,7 մլրդ դոլար։ Գերազանցապես աճել է ԱՄԷ-ի և Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Մասնագետներն, իհարկե, ՌԴ հետ առևտրաշրջանառության աճը կարող են պայմանավորել վերարտահանմամբ, բայց հստակ է, որ դեպի Արևմուտք գնացող, ատաքին քաղաքական վեկտորը փոխող երկիրը գոնե ջանքեր կգործադրեր ԵՄ չափանիշներին համապատասխանելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, Հայաստանի տնտեսական կախվածությունը նվազեցնելու համար։
Մարիա Թումանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...