Փաշինյանի իրական վախերը
Հայաստանի գործող վարչախմբի հաստիքային «արևմտամետները» վաղուց ստանձնել են իշխանության խոսափողի պարտականությունները, հատկապես իշխանական քարոզչամիջոցների եթերներում։ Նաև հընթացս մատնում են իրենց վախերն առաջիկա քաղաքական գործընթացներից։
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն օրերս իշխանությանը պատկանող լրատվամիջոցին տված իր հարցազրույցում հայտարարել է, թե սեպտեմբեր-հոկտեմբերին Ռուսաստանը Հայաստանում պատրաստում է հեղաշրջման նոր փորձ։ Ըստ Խզմալյանի, դա է պատճառը, որ իրենք անպայման ուզում են անցկացնել Եվրամիությանն ասոցացնելու հանրաքվեն։ Խզմալյանը հայտարարել է, թե հեղաշրջման հաջորդ փորձի ազդարարներից մեկը հանդիսանալու է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ «Իրենք փորձելու են կրկնել 2021 թվականի ռազմական հեղաշրջման փորձը։ Արշակ Կարապետյանն ընտրված է որպես հաջորդ խռովության առաջին ազդարարներից մեկը, առաջինն է սկսելու սեպտեմբերին»,- ասել է Խզմալյանը։
Առաջին հայացքից Խզմալյանի այս հայտարարությունը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հասցեին կարող է տարօրինակ թվալ։ Իրականում, հենց Հայաստանի գործող իշխանություններն են ուրվագծում ապագա քաղաքական մարտերում իրենց գլխավոր օպոնենտին։ Գեներալ-մայոր Կարապետյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական կողմնորոշումները, բազմիցս է նշել, որ Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ է ձևավորել Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցք։
«Համահայկական ճակատ» շարժումը ձևավորվել է ամիսներ առաջ, և այս ընթացքում զգալի դերակատարում ստանձնել ընդդիմադիր դաշտում։ Գործող իշխանությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի բերանով, իրենց քննադատություններում հենց Արշակ Կարապետյանին ու նրա գլխավորած ուժին են թիրախավորում։
Կարճ ժամանակում աճած և մարած «Սրբազան շարժում»-ից հետո ընդդիմության մեջ արագ սկսելու են ուրվագծվել հնարավոր բևեռները, որոնք էլ տոն են տալու առաջիկա գործընթացներում։ Եվ այս պարագայում փաշինյանական իշխանությունն իր խոսափողների բերանով ցուցադրում է իր վախերը, պարզորոշ նկարագրում, թե իրականում ումից է վտանգ տեսնում, ում է համարում իրական հակառակորդ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...