ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեից չեն հրաժարվելու
Արևմտամետ քաղաքական ուժերը որոշել են չհրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի գաղափարից, թեև գործող վարչախումբը խորհրդարանական լսումներից հետո մտադրվել է առժամանակ սառեցնել այդ հարցը։ Այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որի կազմում չորս արևմտամետ կուսակցություններ են, հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով առաջիկա 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։ Իշխող «Քաղպայմանագիրը» նախ շատ խանդավառ կերպով էր արձագանքել, անգամ խորհրդարանական լսումներ նախաձեռնել, բայց հենց այդ լսումներին ակնարկել էր, որ մտադիր չեն հանրաքվե կազմակերպել։
Մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ Փաշինյանն ու իր թիմը չեն ցանկանում հանրաքվեի գաղափարի նախաձեռնությունը թողնել հարթակին, այլ որոշ ժամանակ սառեցնելուց հետո հենց իրենք են բերելու առաջին պլան՝ յուրացնելով այլոց առաջարկի պտուղները։
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտնել է, թե Ժողովրդավարական ուժերի հարթակի մաս կազմող չորս քաղաքական ուժերի ղեկավար անդամների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ որոշել են շարունակել դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար իրավական և քաղաքական բոլոր գործիքների գործարկման հնարավորությունը:
«Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեն շարունակում է խիստ կարևոր և օրհասական հարց մնալ Հայաստանի՝ որպես անկախ պետություն կենսունակության և հարատևման համար և այդ ճանապարհին մենք ոչինչ չենք խնայելու և տառացիորեն իրավական և քաղաքական ոչ մի միջոցի առաջ չենք ընկրկելու»,- նշել են արևմտամետները:
Սա, իհարկե, հաստատում է վերլուծաբանների կարծիքը։ Հարթակն ինքն էլ հասկանում է, որ «Քաղպայմանագիրը» փորձում է իրենց հաշվին ինքնահաստատվել, իսկ հաստիքային արևմտամետներին շպրտել օգտագործելուց հետո։
Արևմտամետները, թերևս, որոշել են օգտագործվել, բայց ոչ անհատույց։
Աննա Բալայան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...