Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիվ է քշում. Թանդիլյան
Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիվ է քշում։
Հարկ եմ համարում հիշեցնել, այդ թվում միջազգային գործընկերներին, որ Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել։
ՀԽՍՀ տարածքում 1989թ. դրությամբ ապրել են մոտ 80,000 ադրբեջանցիներ, ովքեր ինքնակամ վերադարձել են Ադրբեջան բացառապես ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այնպես, ինչպես բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձել են Ադրբեջան նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։
Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը լքել են ավելի քան 100,000 ադրբեջանցիներ։
Նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում, չկա որևէ հիշատակում, որ ադրբեջանցիները Հայաստանը լքել են հարկադրված, հետևաբար, նրանք արդեն վերադարձել են և վերադարձել են իրենց հայրենիք՝ Ադրբեջան։ Ի տարբերություն սրա, ավելի քան 400,000 հայեր Ադրբեջանի տարածքում ենթարկվել են ցեղասպանության, բռնի տեղահանման։
Այս ամենի կողքին բոլորովին անընդունելի է համեմատությունը նաև Արցախում ապրած հայերի հետ, ովքեր ապրել են իրենց հայրենիքում հազարամյակներով՝ ունենալով նաև հայապատկանություն իրենց հայրենիքի նկատմամբ։
Հետևաբար, ադրբեջանական կողմի մեկնաբանությունները հերթական անհեթեթությունն են, որոնց նպատակը բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ագրեսիան է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...