Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ՌԻԱ «Նովոստի»
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարելու ռուսական կողմի հետ, իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և տևական խաղաղության հասնելուն», - ասել է Կուլեբան, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը:
Իր հերթին Վան Ին արձագանքել է՝ նշելով, որ վերջերս և՛ Մոսկվան, և՛ Կիևը «տարբեր աստիճաններով» բանակցությունների պատրաստակամություն են հայտնել։
«Չնայած դրա պայմաններն ու հնարավորությունները դեռ չեն հասունացել, մենք աջակցում ենք խաղաղությանը նպաստող բոլոր ջանքերին և պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի և բանակցությունների վերսկսման համար», - ընդգծել է չինացի դիվանագետը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...